Միստր X-ի կինը՝ Հայաստան վերադառնալու և ընտանիքի համալրման մասինLife.panorama.am-ը գրում է.


Life.panorama.am-ը զրույցել է ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, երգահան Սվետլանա Բոսնոյանի հետ, ով երգիչ Արթուր Հակոբյանի՝ նույն ինքը Միստր X-ի կինն է:

Սվետլանա, նախ կցանկանամ պատմեք ձեր մասին՝ ինչպե՞ս հայտնվեցիք օվկիանոսիցայն կողմ:

- 2012թ-ի օգոստոսից ծնողներիս հետ մշտական բնակություն եմ հաստատել Միացյալ Նահանգներում: Սա մեր ընտանիքի երկար սպասված վերամիավորումն էր մեր գերդաստանի հետ, քանի որ իմ գրեթե բոլոր ազգականները շատ վաղուց արդեն ապրում էին Միացյալ նահանգներում:

Ապրելով դրսում՝ որքան կարեւոր է տվյալ շրջապատին ու միջավայրին ինտերգվելը,նույնքան եւ նույնիսկ ավելի կարեւոր է պահպանել հայկական արմատներինհամապատասխան տեսակը. այս առումով դուք եւ Ձեր ընտանիքը որքանո՞վ եքկարողացել հավատարիմ մնալ ազգայինին:

- Այստեղ ապրելով՝ տանը անպայման խոսում ենք հայերեն, օրինակ ծառայելով կրտսեր սերնդին, դիտում ենք հայկական հեռուստատեսություն, հետևում հայրենիքից լուրերին, ուրախանում հաջողություններով, իսկ օրհասական պահերին` մտահոգվում, մշտապես հայկական եկեղեցի ենք գնում ` ամուր պահելով կապը հայ համայնքի հետ: Մենք բոլորս հայ մշակույթի կրողն ենք հանդիսանում՝ ունենալով հայրենիքը մեր սրտում:

Գիտեմ, որ յուրաքարնչյուր հայ, անկախ բնակության վայրից, իր գեներին հատուկջերմությամբ հետեւում է հայրենիքում կատարվող իրադարձություններին, ԱՄՆ-ի հայհամայնքի, այդ թվում եւ Ձեր վերաբերմունքը Հայաստանի եւ այստեղ կատարվողյուրաքանչյուր երեւույթի հանդեպ ինչպիսի՞նն է ըստ Ձեզ:

- Հայտնի է, որ Սփյուռքի դերը Հայաստանի զարգացման հարցում շատ մեծ է և Կալիֆորնիայի հայ համայնքը հստակ գիտակցում է այդ փաստը՝ իր բոլոր լծակները գործադրելով, ջանք ու եռանդ չխնայելով թե հայապահպանության և թե հայրենիքին օգնության գործում:

Սվետլանա, ԱՄՆ-ի հայ համայքի համար ներկայացնում եք «Խաչմերուկ» հաղորդաշարը,հաղորդման շրջանակում ամենատարբեր ոլորտներից եք հյուրեր ընդունում, հետաքրքիրէ՝ հյուրեր ընտրելիս ավելի շատ ի՞նչի վրա եք շեշտը դնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել