Microsoft Research-ի և Կոլումբիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ որոնման պատմություններով կարելի է հասկանալ, որ մարդը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունի: Այդ ձևով մասնագետներին հաջողվել է հայտնաբերել քաղցկեղի 5-10% դեպքեր: Հետազոտողները վերլուծել են Bing փնտրման համակարգի տվյալները, հայտնում է Firstpost-ը:
Գիտնականները սկզբում գտել են հարցումները, որոնք վկայում են քաղցկեղի առկայության մասին: Ապա հետազոտողներն ուսումնասիրել են այդ մարդկանց փնտրման պատմությունն ախտորոշումից մի քանի ամիս առաջ:
Փնտրման որոշ հարցեր, ինչպես օրինակ «մաշկի դեղնություն». «որովայնի փքվածություն», «մուգ արտաթորանք» կապված են եղել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետ:
Մասնագետները համարում են, որ տվյալների ժամանակին կատարված հետազոտությունը կարող է փրկել շատ մարդկանց կյանք: