Դովլաթովի նամակագրությունը սիրելի կանանց հետ. տրագիկոմեդիայի կենցաղային հմայքըNewmag.am-ը գրում է.

Դովլաթոի կյանքում կային կանայք, որոնց հետ նա պարզապես ընկերություն էր անում, անձնական դժվարություններով կիսվում ավելի հաճախ հենց նրանց հետ: Գրեթե բոլոր մտերիմների հետ Դովլաթովը պահպանում էր ակտիվ, էմոցիոնալ, մաքսիմալ անկեղծ և դառնորեն տխուր նամակագրություն անգամ այն դեպքում, երբ երկու հասցեատերերն էլ գտնվում էին նույն քաղաքում՝ Լենինգրադում: Ավելի հաճախ Դովլաթովը բողոքողի, իսկ նրա զրուցակիցը մխիթարողի դերում էր. խոսում էին երկար, ցաքուցրիվ, ամեն ինչի և  ոչ մի բանի մասին:

Լյուդմիլա Շտերնին ուղղված նամակներից

«Սիրելի, Լյուդա, ես բնությունից և շախմատից հետո ամենից շատ ատում եմ թանգարանները, բայց քեզ սիրում եմ նախկինի պես: Եվ ցանկանում եմ ստանձնել քեզ կարգադրություն. այսինքն փոխանցել քո ընկերուհի Ասետրինային (Դովլաթովի առաջին կինը՝ Ասյա Պեկուրովսկայան) 10 ռ., որ պարտք եմ նրան: Պետք չէ փորձել մեղմել նրա հակակրանքն իմ նկատմամբ, քանի որ այդ զգացմունքը մտնում է իմ վրիժառու ծրագրի մեջ:

Լյուդոչկա, ներիր ինձ հիմարությանս համար:

Ես ընդհանրապես չեմ կարողանում տոն ընտրել: Հատկապես քեզ հետ: Կարծես, նախանձում եմ և անգամ բարկանում: Չգիտես` ինչու բարկացա քո գրականության վրա: Իբր, այստեղ էլ անցար ինձ: Թարմացված ես ինձ չեմ զգում, վստահ՝ առավել ևս: …Թույլ տուր ինձ ահավոր խոստովանություն անել: Աշխարհում ամենից շատ ես ուզում եմ լինել հայտնի և շատ փող ստանալ: Մի խոսքով, ես ընդհանրապես չեմ փոխվել: Նույն անօգնական, բարդույթներով տանջված մարդն եմ, որը հաջողացրել է 37 տարեկանում ձեռք չբերել ոչինչ»:

Թամարա Զիբունովային ուղղված նամակներից

«Մենք Նյու Յորքում ենք:  Ամեն ինչ լավ է: Կարևորն ամերիկյան կյանքի մեջ՝ պոլիտտարբերականությունն է, բազմազանությունը: Այստեղ կա ամեն ինչ՝ գեղեցիկն ու վանողը: Բայց անկասկած ամեն ինչ: Կան ուտելու կանացի թումբաններ: Կան Խրուշովի դիմանկարով շապիկներ: Հարևանությամբ ապրող սևամորթը քայլում է բուդենովյան սաղավարտով: Բրոդվեի վրա ես տեսել եմ ամբողջովին մերկ մի կնոջ՝ ցելաֆոնե վերարկուով…

Ես դեռ չեմ աշխատում: Երևի, շուտով կսկսեմ: Հավանաբար՝ մասնագիտությամբ:

dovlatov_zibunova_tallin1974

Ամերիկայում, իհարկե, կան շան լավ բաներ, լավագույնը վերաբերվում է ավանդույթներին՝ ազատություն, բարեհամբուրություն, հումոր, բայց մենք մեծացել ենք բացարձակ այլ աշխարհում և մեծ դժվարությամբ ենք սովորում այստեղի պայմաններին: «Փրայվեսի»՝ դա տեղական մոգական խոսք է, նշանակում է  «անձնական տիրույթ» և պահպանվում է կատաղի ուժով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել