Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի անվտանգության գլխավոր ծառայությունը զեկույց է ստացել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) կողմից մայիսի 13-ին մարտական ուղղաթիռ կործանելու վերաբերյալ:

Այդ օրը PKK-ի զինյալը շարժական զենիթահրթիռային համալիրով Հաքքարի նահանգի Չուքուրջայի շրջանում կործանել էր Cobra տիպի ուղղաթիռ: Մայիսի 26-ին պատրաստված զեկույցում զգուշացվում է, որ PKK-ն տիրապետում է 50 հրթիռի:

Զեկույցն ուղարկվել է Թուրքիայի քրդաբնակ նահանգների անվտանգության ծառայություններին: Հաղորդվում է, որ PKK-ն 1984 թվականից ցայժմ երեք անգամ է կործանել Թուրքիայի զինված ուժերի մարտական ուղղաթիռ:

Առաջին դեպքը գրանցվել է 1997 թվականի մայիսի 18-ին, Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում, երկրորդ դեպքը՝ 2008 թվականի փետրվարի 24-ին Իրաքի հյուսիսում թուրքական բանակի ձեռնարկած գործողության ժամանակ: Իսկ երրորդ դեպքն էլ այս տարվա մայիսի 13-ին էր: Այն ժամանակ զոհվել էին ուղղաթիռի երկու օդաչուները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել