novysvet2Araratnews.am-ը գրում է.

«Интерфакс»-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ն հայտարարություն է տարածել, համաձայն որի Եվրամիությունը Ղրիմի և Սեւաստոպոլի նկատմամբ պատժամիջոցները մեկ տարով երկարաձգել է: Այն ուժի մեջ էր մինչև հունիսի 23-ը։

Պատժամիջոցները ներառում են Ղրիմիում արտադրված ապրանքների ներմուծման,  Ղրիմի տարածքում ցանկացած եվրոպական ներդրումների արգելք, նաև՝ անշարժ գույքի ձեռքբերում, բիզնեսի ֆինանսավորում, ծառայությունների մատուցում։ Նաև նշվում է, որ Եվրոպական նավերին արգելված է մտնել Ղրիմի նավահանգիստներ, բացառությամբ արտակարգ դեպքերի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել