1. Ֆիզմաթ դպրոցը լավն ա:
Սկզբունքորեն այո, բայց ֆիզմաթ դպրոցը էս տարի չի, որ աննախադեպ լավը դարձավ:
2. Ավագ դպրոցները նպատակին չեն ծառայում:
Էս տեսանկյունից ավագ դպրոցները ստեղծման օրվանից նպատակին չեն ծառայել: Չեն տվել մասնագիտական կրթություն: Ֆիզմաթում մասնագիտական կրթությունը նոր նոր է ձևավորվում: Այն չափազանց աշխատատար ու բարդ պրոցես է, որի համար ժամանակ է պետք: Իսկ սովորական ավագ դպրոցի քանի ուսուցիչ ունի էդ մասնագիտական որակները , չգիտեմ: Ամեն դեպքում մասնագիտական խորացված կրթությունը չէ, որ ծնողին ստիպում է 9 րդ դասարանի երեխային բերել ֆիզմաթ: Այլ ուղղակի կրթությունը:
3. Ցածր դասարաններ դիմողների թվի կտրուկ աճը պայմանավորում եմ հանրակրթական դպրոցի որպես այդպիսին անկման հետևանք:
Սկսած դրամահավաքությունից մինչև ուսման հանդեպ անտարբերություն: Սերնդափոխության բացակայություն: Մասնագիտական լճացում:
Ինչ անել:
Մի քանի անգամ ասել եմ: Մի քանի տարին մեկ սկզբունքորեն ոչինչ չտվող օրենսդրական, գնահատման կարգի, չափորոշիչային վերապատրաստումները դարձնել ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ վերապատրաստումներ: Ուղղակի վերապատրաստվող ուսուցչին խնդիր լուծել կամ լուծման այլ մեթոդներ սովորեցնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել