Araratnews.am-ը գրում է.
Մարսելի դատարանը ռուսաստանցի երեք երկրպագուի դատապարտել է 1-2 տարի ազատազրկման՝ վերջերս տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները։ Նրանք ձերբակալվել էին երեքշաբթի օրը՝ Ֆրանսիայի հարավ-արեւելյան մասում։
Ռուսաստանի երկրպագուներով լի ավտոբուսը կանգնեցվել է Մարսել-Լիլ ճանապարհին։ 20 հոգու ազատ են արձակել, եւս 20 հոգու՝ ներառյալ նրանց առաջնորդ Ալեքսանդր Շպրիգինը, բերման են ենթարկվել արտաքսման կենտրոն։ Այդ որոշումը պետք է ի կատար ածվի 5 օրվա ընթացքում։ Շպրիգինը հայտարարել է, որ բողոքարկելու է այդ որոշումը։
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/fransiayum-rusastani-havakhakani-erkrpagunereh-datapartvel-en-azatazrkman/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել