Տեսնես ուրիշ երկիր կա, որ սենց էշի տեղ են դնում ժողովրդին, ոնց որ մեզ մոտ ա..? չգիտեմ՝ ու՞մ որոշումն էր վիզաների էդ կենտրոնի բացումը, որը փող լվալու ու ամեն ինչ շիլաշփոթ սարքելու լավ խոպան ա: ինչո՞ւ պիտի վճարես ծառայության համար լրացուցիչ 10 500 դրամ, ո՞ւմ համար է կենտրոնը լրացուցիչ ծառայություն անում: ես նույն գործողությունն անում եմ, ինչը մյուս դեսպանատների համար եմ արել: եթե օրինակ՝ Իտալիայի դեսպանատան վիզաների բաժինը չի հասցնում և լրացուցիչ կենտրոնի օգնության կարիքն ունի, ինչու՞ ա իմ հաշվին ուզում էդ կենտրոնին վճարել: կա օրենքով սահմանված դեսպանատների վիզաների գումար , ինչո՞ւ պիտի ինձ ստիպեն անցնեմ էդ կենտրոնով և լրացուցիչ մուծեմ 10 500 դրամ.. ուզում ես ասել՝ գնացեք գրողի ծոցը դուք էլ, ձեր Իտալիան էլ, ձեր լրացուցիչ ծառայությունն էլ, լուտշե գնամ ԱՖրիկա~
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել