Newmag.am-ը գրում է.
- Կյանքն այն է՝ ինչ ունենք հիմա: Մենք անընդհատ փնտրում ենք անիրական բաներ, որոնք պետք է տեղի ունենան ապագայում, բայց մոռանում ենք այն մասին, որ կյանքը ընթանում է հենց հիմա: Սովորեք ապրել ներկայով և դադարեք մտածմունքների մեջ ընկնել ապագայի մասին մտորումներով:
- Վախը պատրանք է: Մեծ հաշվով այն բաները, որոնցից մենք վախենում են երբեք էլ տեղի չեն ունենում: Եթե նույնիսկ տեղի են ունենան, այդքան էլ ահավոր չեն լինում, որքան մենք պատկերացնում էինք: Շատերի համար վախը ամենավատ բանն է, որը հնարավոր է տեղի ունենա: Իրականությունը այդքան էլ ահավոր չէ:
- Վարվելակերպ, որոնք անմիջական առընչություն ունեն մեր մտերիմներին: Ամենակարևորը մեր կյանքում մեր մտըերիմներն են: Նրանք պետք է միշտ լինեն առաջին հորիզոնականում: Նրանք կարևոր են ձեր աշխատանքից, համակարգչից ու հոբիներից: Գնահատեք նրանց այնպես, կարծես նրանք են ձեր կյանքի իմաստը, որովհետև հենց այդպես էլ կա:
- Ֆինանսական խնդիրները արժեք չունեն: Գումար հարկավոր է ծախսեք հնարավորությունների չափով: Ապրեք ազատ ու արարեք առանց մտածելու ֆինանսական խնդիրների ու պարտքերի մասին:
- Ձեր երեխաները՝ դուք չեք: Դուք տարրա եք, որը լուս աշխարհ է բերում երեխաներին այս կյանք: Դուք պարտավոր եք հոգ տանել նրանց մասին այնքան ժամանակ մինչև դա կանեն նրանք ինքնուրույն: Սովորեցրեք նրանց, սիրեք, սատարեք, բայց մի փոխեք: Ցանկացած երեխա յուրահատուկ է իր տեսակով և արժանի ապրելու իր կյանքը:
- Իրերը փոշի հավաքելու սովորություն ունեն: Ժամանակը և գումարը, որը դուք վատնում եք իրերի վրա, մի օր կործանելու են ձեզ: Որքան քիչ են ձեր իրերը, այնքան քիչ են ձեր մտածմունքները ու այդքան ազատ եք դուք: Գնումներ կատարեք մտածելով:
- Ուրախությունը մի թերագնահատեք: Որքա՞ն հաճախ եք դուք ուրախանում: Կյանքը կարճ է ու պետք չէ չգնահատել այն: Եվ հերիք է մտածել այն մասին, թե ինչ կմտածեն մյուսները, երբ ձեզ լավ եք զգում: Ուղղակի վայելեք կյանքը:
- Սխալվելը կարևոր է կյանքի համար: Մենք խաճախ փորձում ենք փախնել սխալներից, մոռանալով այն հանգամանքը, որ հենց դրանք են մեզ տանում հաջողության: Պատրաստ եղեք սխալներ կատարել, բայց աշխատեք սովորել ուրիշների սխալների վրա:
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2016/lifeadvices/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



