Panorama.am-ը գրում է.
Հարկային օրենսգրքի նախնական տարբերակում կային դրույթներ, որոնք գոհացնում էին բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներին, սակայն փոփոխություններից հետո լուրջ խնդիրներ ի հայտ եկան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի բանկերի միության» նախագահ Սամվել Ճզմաչյանը:
«Բյուջեն հարկավոր է լցնել տնտեսության ճյուղերի զարգացման միջոցով, ոչ թե՝ թվաբանական գործողություններով »,- նշեց նա:
Սամվել Ճզմաչյանի խոսքերով՝ եկամտային հարկի բարձրացման դեպքում ոլորտում մեկ աշխատողի թվով թեև մեծ բեռ չի լինելու, սակայն դա կունենա խիստ բացասական հոգեբանական ազդեցություն, իսկ դա այսօր պետք չէ մեր երկրին:
«Դա միանշանակ կբերի վերադարձ դեպի ստվերին: Ինչպես 1990-ական թվականների սկզբին էին մարդկանց ծրարներով աշխատավարձ բաժանում, ապա հնարավոր է, որ այդ վիճակն այսօր կրկնվի: Սակայն դա առաջին հերթին ձեռնտու չէ բանկերի համար, որոնք արդեն 15 տարի է աշխատում են թափանցիկ։ Հարկային նոր օրենսգրքի ընդունումից հետո բանկերն այլևս չեն կարող աշխատել թափանցիկ: Դա վերաբերում է թե բանկերին, թե տեղեկատվական ոլորտին: Մենք ոչ թե պետք է դրդենք գնալ դեպի ստվեր, այլ ստվերից պետք է դուրս գանք: Ստվերը մեր տնտեսությունը քանդում է»,- ասաց «Հայաստանի բանկերի միության» նախագահը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



