Իշխանության նախկին ու ներկա որոշ ներկայացուցիչներ շատ ժամանակ պետության հակամենաշնորհային քաղաքականությանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղված քայլերն այնպես են մեկնաբանում, կարծես Հայաստանի Հանրապետությունը նոր նոր է բախվում այս խնդիրների հետ:

Նախկին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն, անդրադառնալով վերոնշյալ թեմաներին, ասել է, որ կոռուպցիայի վերացման համար հզոր ու հստակ քաղաքական կամք է անհրաժեշտ: Ապա հավելել, եթե պետությունը կունենա այդ քաղաքական կամքը՝ իրավիճակ կփոխվի, հակառակ դեպքում, դեռ երկար կշարունակենք խորհուրդներ ստեղծել և հայեցակարգեր ընդունել:

Ինչ է անում պետությունը, ունի այդ կամքը թե ոչ, արդյոք կհաջողվի ինչ որ բան թեքել դեպի դրականը, սրանք հարցի այլ կողմում են: Սա տիպիկ օրինակ է այն բանի, թե ինչպիսի անպատասխանատու կերպով են մոտեցել պետական խորքային հարցերին ու խնդիրներին իշխանավորներն իրենց՝ պաշտոնավարման տարիներին: Ցավալին այն է, որ այս տենդենցը պահպանվում է նաև այսօր: Հասարակ բան, նայե՛ք Մանուկյանի՝ համակարգում եղած ժամանակաշրջանի հայտարարագրերին: Պարզապես սարսափում ես նրա կարողության չափերից, հարց ես տալիս, ինչպե՞ս է հնարավոր կարճ ժամանակահատվածում կուտակել այնքան կապիտալ, որ թոռից թոռից ապահովագրված լինեն: Ինչպե՞ս կարելի է կարճաժամկետում այս աստիճան «գռփել-ճռփել»: Հիմա էլ եկել է, կոռուպցիայի վերաբերյալ լեկցիաներ է կարդում:

Մեկը լինի հարցնի հարգարժան պարոնին.«Դու բարձր ու առանցքային պոստերից մեկն էիր ղեկավարում, բա ինչի՞ ոչ մի քայլ չես ձեռնարկել այն ժամանակ, իսկ հիմա էլ ականջահաճո դասախոսություններ ես կարդում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել