Lurer.com-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի Rolls-Royce Motor Cars ընկերությունը, որը մասնագիտացած է լյուքս ավտոմոբիլների արտադրության բնագավառում, Լոնդոնում ներկայացրել է 103EX-ի կոնցեպտուալ նմուշը: Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:

Դա այն չորս Vision Next 100 «ապագայի ավտոմոբիլներից» մեկն է, որի ստեղծման մասին հայտարարվել էր 2016 թվականի մարտին՝ առեւտրանիշի հարյուրամյակի տոնակատարության ընթացքում: Ֆիրման կարծում է, որ այդ ավտոմոբիլները կարող են արտադրվել 2040 թվականից հետո: Կոնցեպտ-կարի վրա աշխատել է Rolls-Royce-ի դիզայներների թիմը՝ Ջայլս Թեյլորի ղեկավարությամբ:

Ավտոմոբիլը համապատասխանում է ֆիրմայի՝ երկարացված անվամեջով (EWB) արդի մոդելների չափերին՝ 5,9 մետր երկարությանը եւ 1,6 մետր բարձրությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել