Tert.am-ը գրում է.
Այսօր Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նստաշրջանը՝ գրեթե դատարկ դահլիճում, ինչը բարկացրեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանին։
«Հարգելի՛ խորհրդարան, հումորով եմ ասում հարգելի խորհրդարան, որովհետև ինձ թվում է՝ մի տեսակ կիրակնօրյա մթնոլորտ է տիրում այսօր մեր խորհրդարանում: Լավ կլիներ, որ իրենց աշխատասենյակներում կամ գուցե ուրիշների աշխատասենյակներում տքնաջան աշխատող մեր օրենսդիր գործընկերները բոլորը ներկա լինեին խորհրդարանի դահլիճում, քանի որ այն աշխատավարձը, որ մենք ստանում ենք, ստանում ենք հարկատուների հաշվին, և մեր աշխատանքային պարտականությունն է աշխատանքներին ներկա լինել ոչ միայն հերթական նստաշրջանում, այլ նաև արտահերթ»,-ասաց նա և հիշեց Ռուբեն Հախվերդյանի «Ծույլ կիրակի» երգը:
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ գրեթե բոլորս ծուլության կամ կիրակնօրյա տրամադրության մեջ ենք»,-ասաց նա և նշեց, որ շատ լավ հասկանում է նիստը լուսաբանող լրագրողներին, թեև կարևոր նախագծեր են ներկայացվում:
«Լավ կլիներ իրենց բոցաշունչ, պաթետիկ կամ այլ ենթատեքստերով ելույթները և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական պատգամավորները այստեղ հնչեցնեին և հարցեր տային, սակայն ունենք այն, ինչ ունենք»,-ասաց նա:
Մարգարիտ Եսայանի գնահատմամբ՝ երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն, և ինքը կուզեր, որ խորհրդարանը իր վերաբերմունքը ցուցաբերեր այդ առթիվ և նույնիսկ առավոտյան ծափահարեին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



