Ըմպելիքները շատ տաք օգտագերծելու դեպքում կարող է քաղցկեղ առաջանալ. ԱՀԿYerkir.am-ը գրում է.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր հետազոտություն է իրականացրել, ըստ որի` սուրճը, թեյը և այլ ըմպելիքներ շատ տաք վիճակում օգտագործելը կարող է քաղցկեղ առաջացնել:

Ըստ Demokrathaber-ի՝ միաժամանակ, հստակ չէ՝ սուրճը քաղցկեղածի՞ն է, թե՞ ոչ:

Քաղցկեղի հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ հետազոտության արդյունքի համաձայն՝ չպետք է ըմպելիքներն օգտագործել 65 աստիճանից տաք վիճակում: Դա վերաբերում է անգամ խմելու ջրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել