Tert.am-ը գրում է.

Չնայած կառավարության հայտարարած՝ ծախսերի կրճատման քաղաքականությանը, որով արդեն կրճատվել ու կրճատվելու են մի շարք ոլորտների աշխատակիցներ, կառավարության ողջ կազմը երեկ իշխող Հանրապետական կուսակցության հետ խնջույք է կազմակերպել Երևանի ամենաթանկ ռեստորաններից մեկում՝ «Ֆլորենս»-ում: Tert.am-ն այդ առթիվ մի քանի հարց ուղղեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին:

- Պարո՛ն Սահակյան, Հայաստանի Հանրապետական կուսակցության երեկվա խնջույքը Հայաստանի ամենաթանկ ռեստորաններից մեկում որքանո՞վ է համահունչ ծախսերի կրճատման քաղաքականությանը:

- Ծախսերի, միջոցների մասին որևէ տեղեկություն չունեմ: Չեմ կարող ասել, թե ինչ միջոցների հաշվին է եղել այդ հավաքը: Մենք ընդամենը յուրաքանչյուր նստաշրջանից հետո ամփոփում ենք կառավարություն-ԱԺ աշխատանքները: Այդ կոնտեքստի մեջ պետք է նայել՝ ԱԺ-կառավարություն կատարած աշխատանքների ամփոփում, որ կարողանանք թերությունների բացթողումները, առաջխաղացումներն ի մի բերել, արձանագրել և հետագայի հետ կապված մեր անելիքները որոշել:

- Փաստորեն կառավարության հետ աշխատանքներն ամփոփելու միակ տարբերակը «Ֆլորենս»-ում քեֆ անե՞լն է:  

- Միակը չի, եթե նկատել եք, մենք ունենում ենք խորհրդի նիստեր, ունենում ենք գործադիր մարմնի նիստեր, ունենում ենք տարբեր հանդիպում քննարկումներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել