Օդի ջերմաստիճանը հունիսի 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՀանրապետության տարածքում`

Հունիսի 18-20-ը‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում, 21-22-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը 20-22-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում

Հունիսի 18-20-ը‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Հունիսի 21-22-ի երեկոյան սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել