Panorama.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա առավելագույն ջանք կներդնի երկու պետությունների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու փոխգործակցության զարգացման համար:
Նշելով, որ հաջորդ տարի Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների նորագույն պատմության մեջ հոբելյանական տարի է՝ նշվելու է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել, որ անցած տարիների ընթացքում հայ-հնդկական հարաբերությունները զարգացել են փոխվստահության և փոխըմբռնման պայմաններում, որը դրսևորվել է նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների նկատմամբ գրեթե նույնանման մոտեցումներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



