«Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարին քվեարկությամբ հաստատվեց  վարչության 16 անդամից բաղկացած կազմը:

Կազմում ներառված են Վարդան Օսկանյանը, Անդրանիկ Թևանյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը , Վահե Հովհաննիսյանը, Երվանդ Բոզոյանը, Մանվել Եղիազարյանը, Գեղամ Նազարյանը, Կարեն Անդրեասյանը, Վահան Ղյույումչյանը, Ռուբեն Կարապետյանը, Վահե Հախվերդյանը, Արգենազ Մանուկյանը, Նինա Մարգարյանը, Արտակ Բշտիկյանը և Վարդան Թովմասյանը:

Վարդան Օսկանյանը ընտրվեց «Համախմբում» կուսակցության նախագահ: Փոխնախագահներ ընտրվեցին Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել