Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  «4+4+4» ձևաչափով քննարկման հայտարարությանը, ասաց որ այն արժեքավոր ձեռքբերում է:

«Սա փաստ է և միշտ չէ, որ ընդդիմությունն ու իշխանությունը կարողանում են նման տարաբնույթ կարծիքների պայմաններում աշխատել մինչև վերջ և հասնել համաձայնության»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը գնահատելի համարեց ընդդիմության, և իշխանության կառուցողական մոտեցումը, իսկ քաղհասարակության վերաբերյալ նշեց, որ Հայաստանում քաղաքական մշակույթը գնում է կայացման ճանապարհով: Նա կարևորեց քաղաքական դեբատները, երկխոսությունը:

«Այսօր ես համամիտ եմ իմ այն գործընկերների հետ, որոնք կարծում են, որ ժողովրդավարությունը նախ և առաջ երկխոսություն է և երկխոսության արդյունքում կարելի է հասնել ընդհանուր համաձայնության: Սա լավ օրինակ կլինի ապագայում նաև պառլամենտարիզմի համար»,-ասաց նա և նշեց, որ դա նաև դրական է առհասարակ Հայաստանի քաղաքական դաշտի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել