Euro+2016+Italy+Press+Conference+X6VnaPYDHg6lՇվեդիայի ընտրանու դեմ խաղից առաջ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն իր կարծիքն է հայտնել շվեդական թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:

«Իբրահիմովիչը տաղանդավոր է: Նա ապացուցել է դա տարիների ընթացքում: Իբրան գեղեցիկ գոլեր է խփում, ինչն արդեն որևէ մեկի չի զարմացնում:

Զլատանն այն խաղացողներից է, ով վճռորոշ դերակատարություն ունի իր ազգային թիմում: Իհարկե, Շվեդիայի ընտրանին ներկայացված է ոչ միայն Իբրահիմովիչով: Այդ թիմի կազմում ընդգրկված են բազմաթիվ այլ բարձրակարգ ֆուտբոլիստներ:

Սակայն հաստատ գիտեմ, որ Իբրահիմովիչը խնդիրներ կստեղծի իմ և պաշտպանների համար»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Բուֆոնի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել