Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Նշվում է, որ լեհ ֆուտբոլիստը բանակցում է մյունխենյան ակումբի հետ՝ գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:

Սակայն Լևանդովսկին պատրաստ է նաև ուսումնասիրել անգլիական ակումբներից ստացված առաջարկները:

Transfermarkt-ի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կարող է 70 մլն եվրո կազմել: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին մասնակցել է 32 խաղի՝ դառնալով 30 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել