Panorama.am-ը գրում է.

«Հայաստանի տարածքի 43 տոկոսը ենթարկվում է  անպատային երևույթների: Մյուս տարածքներում նույնպես կա հողերի դեգրադացիա, բայց անապատացում  կա միայն 43 տոկոսում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրների կառավարման գործակալության պետի տեղակալ, Հայաստանում ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը: 

Ըստ նրա,  անպատային երևույթներ հիմնականում կան Արմավիրի, Արարատի,  Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում: Պատճառներն են՝ ոչ ճիշտ գյուղատնտեսության վարումը, գերարածեցումը, անտառների հատումը: Աշոտ Վարդևանյանի խոսքով,  Հայաստանում միայն մեկ տարում վերականգնվել և անտառապատման աշխատանքներ են իրականացվել մոտ 340 հեկտար տարածքի վրա:

«Սա մեծ ցուցանիշ չէ, բայց դրական է այն իմաստով, որ գործընթացը սկսվել է, հնարավորություն կա ակնկալելու, որ տարածքները կարելի է ընդլայնել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել