Քուրդ զինյալները Թուրքիայով անցնող իրանական 5 բեռնատար են հրկիզելYerkir.am-ը գրում է.

Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները  Վանի Չալդըրան շրջանում (Թոնդրակ սարի շրջանում) կտրել են իրանական համարանիշներով 5 բեռնատարի ճանապարհը և հրկիզել դրանք:

Ըստ Milliyet-ի՝  գրոհայինները պահանջել են վարորդներից` դուրս գալ բեռնատարերից, որից հետո հրկիզել են դրանք ու փախուստի դիմել:

Աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում վիրավորների և սպանվածների մասին:  Փոխարենը հիշեցնում է, որ այս տարվա մայիսի 24-ին քուրդ զինյալները նույն վայրում նմանատիպ հարձակում էին գործել՝ հրդեհելով 10 մեքենա: Այդ ժամանակ մահացել և վիրավորվել էին ոստիկաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել