Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պետդեպի ճնշման տակ է հայտնվել: Գերատեսչության ներկայացուցիչները կոչ են անում Օբամային տապալել Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմը:

Ավելին, նրանց կարծիքով՝ Օբաման պետք է դա անի սիրիացի նախագահի ուժերին հարվածների օգնությամբ: Ինչպես հայտնի է դարձել, համապատասխան պահանջները Պետդեպի աշխատակիցներն արտացոլել են փաստաթղթում, որը դատապարտում է Օբամայի քաղաքականությունը Սիրիայում:

Ըստ նախնական տվյալների՝ այդ թուղթը ստորագրել է 50 հոգի: Բոլոր այդ մարդիկ զբաղված են սիրիական քաղաքականությանն առնչվող հարցերով, հաղորդում է WSJ-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել