Tert.am Youth-ը գրում է.

Մինչ արևմուտքում պապարացիները ամիսներ շարունակ հսկում են աստղերին՝ լողազգեստով լուսանկարելու համար, հայ շոու բիզնեսի կարկառուն  ներկայացուցիչները ինքնակամ տեղադրում են իրենց լողազգեստով լուսանկարները սոցիալական ցանցերում:

 

Tert.am Youth–ը ներկայացնում է 10 հայտնիների, ովքեր համացանցում աչքի են ընկնում իրենց համարձակ լուսանկարներով։

 

Նազենի Հովհաննիսյան


Բոլոր ժամանակներում ամենաքննարկված հայտնի դերասանուհին հաճախ է տեղադրում է հանգստի ժամանակ արված լուսանկարները: Հաղորդավարուհին տարիներ ի վեր զբաղվում է յոգայով, հետևում է իր սննդակարգին ու բոլորովին էլ զարմանալի չէ, որ չի խուսափում գեղեցիկ մարմինը  ցուցադրելուց:

 

 

Լիլիթ Հովհաննիսյան


Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը վերջին տարիներին ամենայն բծախնդրությամբ է ընտրում համացանցում հայտնված իր լուսանկարները: Սակայն համացանցում հայտնվեցին չմշակված լուսանկարներ, որտեղ երգչուհին և նրա ամուսինը վայելում էին ծովափնյա հանգիստը:

 

 

Ռիփփի


Երգչուհի, «Դոմինո» սիթքոմի դերասանուհի Ռիփին իր երաժշտական կարիերայի հենց սկզբում էլ առանձնացել է «անկեղծ» լուսանկարներով և տեսահոլովակներով: Հասարակությունն ասես սովոր է Ռիփփին հենց նմանատիպ կերպարներում տեսնելը:

 

 

Սոֆիա Պողոսյան


Դերասանուհի Սոֆիա Պողոսյանը մշտապես հետևում է իր կառուցվածքին: Նրան հաճախ կարելի է հանդիպել մարզասրահներում: Կառուցվածքին հետևելը դերասանուհու կեսակերպի մի մասն է կազմում:

 

 

Եվա Ռիվաս


Երգչուհի Եվա Ռիվասը մարմնի «փոքրիկ» շտկումներից հետո MAXIМ ամսագրի համար կիսամերկ ֆոտոշարք արեց: Լուսանկարները մեծ աղմուկ բարձրացրին հատկապես հայերի շրջանում, սակայն Եվան պարբերաբար տեղադրում է իր կիսամերկ լուսանկարները, որն այլևս զարմանք չի առաջացնում հասարակության շրջանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել