Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի պատգամավորների ընտրությունները նշանակել է սեպտեմբերի 18-ին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը։

Ընտրությունները կանցկացվեն խառը ընտրական համակարգով. 225 պատգամավորներ կընտրվեն կուսակցական ցուցակներով (համամասնական ընտրակարգ), մնացածները՝ մեծամասնական ընտրակարգով։ 7-րդ գումարման Պետդումա կանցնեն 450 խորհրդարանականներ։

Ավելի վաղ խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ արշավին կարող են մասնակցել ավելի քան 70 կուսակցություններ։ Ներկայում Պետդումայում ներկայացված են 4 կուսակցություններ՝ «Եդինայա Ռոսիան», «Կոմունիստական կուսակցությունը», «Սպրավեդլիվայա Ռոսիա» և Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել