Tert.am-ը գրում է.
Կարելի է ենթադրել, որ ՄԽ համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեն ցանկանում որևէ կերպ ասոցացվել այդ հանդիպման կազմակերպման ու դրա հնարավոր արդյունքների հետ. Tert.am-ի հետ զրույցում ասաց նախկին ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանը՝ խոսելով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում սպասվող Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման կազմակերպչական աշխատանքներին ԵԱՀԿ-ի չմասնակցելու մասին:
Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է Ռուսաստանի Դաշնության ղեկավարության նախաձեռնությամբ: ԵԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչը լրատվամիջոցներին հայտարարել էր, որ միջազգային կառույցը հանդիպման կազմակերպման հետ կապ չունի:
Արման Մելիքյանը նշեց, որ դժվար թե Մոսկվան մերժեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այդ հանդիպման նախապատրաստման աշխատանքներին մասնակցելու և ադրբեջանա-հայկական բանակցություններին ներկա գտնվելու պահանջը:
«Սա նշանակում է, որ հանդիպման արդյունքում կարող են այնպիսի անախորժ որոշումներ կայացվել, որ Փարիզն ու Վաշինգթոնը գերադասում են, որ դրանք իրենց անվան հետ չփոխկապակցվեն»,- ասաց նա:
Խոսելով Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին՝ ԼՂՀ նախկին արտգործնախարարը նկատեց, որ Ռուսաստանը շահագրգռված է վերականգնել Ադրբեջանում իր երբեմնի ռազմական, քաղաքական ու տնտեսական լիարժեք ներկայությունը և տևական ժամանակ է, ինչ այդ ուղղությամբ հետևողական ջանքեր է գործադրում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



