Panorama.am-ը գրում է.

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում անդրադառնալով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված հանդիմանն, ասաց.  «Երկու բան կա, որի վրա պետք է ուշադրություն հրավիրել: Առաջինը ԵԱՀԿ խոսնակի հայտարարությունն է, որ սա ԵԱՀԿ հետ կապ չունի, այսինքն` մենք պետք է մեկնաբանենք, որ սա ինքնագործունեություն է և ՌԴ որևէ կառույցի կողմից մանդատ չունի կարգավորում կազմակերպելու, սա աննախադեպ հայտարարություն է: Երկրորդն այս հանդիպման նախապատմությունն է, երբ մի անգամ ՌԴ ԱԳՆ հայտարարություն արեց հանդիպման մասին, որից հետո ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ասաց, որ ԱԳՆ իրավասու չէ նման հայտարարություններ անելու, դա կանի նախագահի աշխատակազմը: Ինչն է պատճառը, երկար քննարկումները բնականաբար ԵԱՀԿ, ՌԴ և համանախագահների միջև: Եվ դրա ապացույցը հանդիպման մասին հայտարարությանը հաջորդած՝ ԵԱՀԿ աննախադեպ հայտարարությունն էր, ինչը ցույց է տալիս, որ համանախագահների միջև կա տարաձայնություն, որն արդեն թաքցնելու չէ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել