«Այս օրերին նորից բուռն քննարկվում են նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու մասին լուրերը։ Ասում են, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին էլ ետ կուղարկեն Ֆրանսիա՝ դեսպան։ Ի դեպ, Ֆրանսիայում մեր դեսպանը՝ Վիգեն Չիթեչյանը, որը պաշտոնավարում է 2009 թվականից, ծառայության ժամկետը վաղուց է լրացրել, բայց նրան ետ չեն կանչում, և նա, ըստ էության, տեղապահ է մնում, որպեսզի երբ գա պահը, այդ տեղն զբաղեցնի Նալբանդյանը։ Թե երբ կլինեն այս նշանակումները, լավատեղյակները պնդում են, որ մինչև ընտրությունները դժվար թե նման արմատական փոփոխություն լինի, բայց դե՝ ով գիտի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել