Ինչ վիճակում էլ որ ուտեք հավկիթը, միևնույնն է` դրանից վերջում կեղև է մնում, որից հաճախ պարարտանյութ են պատրաստում կամ ծայրահեղ դեպքում` նետում աղբարկղը։ Այնինչ քչերին է հայտնի, որ ձվի կեղևը կալցիում է մաքուր վիճակում։ Համարյա մաքուր. 90%։ Իսկ կալցիումը օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոէլեմենտ է, որը պատասխանատու է ոսկորների, ատամների և մկանների ամրության և զարգացման համար։ 

Թույլ տվեք ձեր ուշադրությանը ներկայացնել ձվի կեղևի ճիշտ վերամշակման և օգտագործման հրաշալի մի միջոց.

  1. Եփեք կեղևը 10 րոպե
  2. Չորացրեք ջեռոցում 10-15 րոպե, 200 աստիճանի պայմաններում
  3. Թողեք սառի և սրճաղացով կամ բլենդերով աղացեք

Այդ փոշու կես թեյի գդալը չափաբաժինն էլ բավական է օրգանիզմի օրական պահանջը բավարարելու համար։ Ավելացրեք այն ցանկացած ըմպելիքի` կակաոյի, կաթնային կոկտեյլի կամ ուղղակի սուրճի մեջ և վայելեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել