Հարավարևելյան Ասիայում հանգստացող կինը տուն է վերադարձել ոչ միայն բազմաթիվ տպավորություններով, այլև 2,5 մետր երկարությամբ մակաբույծով, որի մասին իմացել է, երբ որովայնը սկսել է ցավել:

30-ամյա չինուհին մեկնել էր հանգստանալու Հարավարևելյան Ասիա: Արձակուրդում գտնվող կինը ձգտել է ճաշակել նորանոր ուտեստներ, այդ թվում կիսաեփ միս, անգամ չկասկածելով, թե ինչով կարող է դա ավարտվել:

  

Վերադառանալով տուն՝ տիկին Լին սկսել է կիսվել իր տպավորություններով, սակայն որոշ ժամանակ անց նա սկսել է իրեն վատ զգալ:

Կնոջը սկսել են անհանգստացնել փորացավը, գլխացավը, սրտխառնոցը, թուլությունը: Նա բուժօգնության է դիմել միայն այն բանից հետո, երբ փորլուծություն է սկսվել:

Կնոջը հետազոտած բժիշկը նրա մոտ թենոզ է ախտորոշել, որի պատճառը մակաբույծային խոզի երիզորդն է համարվում: Հիվանդության պատճառը բավարար չափով չմշակված մսի օգտագործումն է եղել:

Տիկին Լիի միջից դուրս էր բերվել 2,5 մետր երկարությամբ մակաբույծ:

Զգույշ եղեք էկզոտիկ երկրներում տարատեսակ կասկածելի ուտելիքներ համտեսելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել