5–ամյա Մարկի և նրա հսկայական չորքոտանի ընկերոջ` Ալֆինի ընկերությունը կարելի է իր տեսակի մեջ եզակիներից համարել։ Ինչպես բոլոր ընկերները` նրանք ամեն ինչ միասին են անում։ Բայց չգիտես ինչու Ալֆինը միշտ կանգնում էր տղայի աջ կողմում։ Ծնողներն առանձնապես ուշադրություն չէին դարձնում այդ հանգամանքին։ Վերջին հաշվով տարօրինակ ոչինչ չկար։ Բայց նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ Ալֆինը հենց այնպես չի անում դա։

Այդպես շարունակվեց այնքան ժամանակ, երբ կենդանու տարօրինակ պահվածքից անհանգստացած Մարկի ծնողները տղային բժշկի տարան։ Պարզվեց, որ երեխայի մոտ աջ աչքի կարճատեսության բարդ տեսակ է, որը գտնվում էր ծայրահեղ փուլում։ Մի փոքր ուշացնելու դեպքում տղայի աչքն այլևս փրկել չէր հաջողվի։

Դրանից հետո մեծահասկաները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Ալֆինի վարքին։ Եվ ի զարմանս բոլորին, որոշ ժամանակ անց նա սկսեց լիզել տան երկրորդ շան` Կասսայի թաթը։ Երբ կենդանուն տարան անասնաբուժի մոտ, պարզվեց, որ թաթի այն հատվածում, որը լիզում էր Ալֆին, ուռուցք է առաջանում։ 

Մարկն արդեն ակնոց է կրում, իսկ Կասսային հաջող վիրահատել են և ամեն ինչ կարգին է։

Այժմ ընտանիքը գիտե, որ այս բարի հսկան իրականում պահապան հրեշտակ է, որն ամեն պահի պաշտպանում է իրենց։ 

Մի քիչ դժվար է պատկերացնել չորքոտանի և 82 կգ քաշով պահապան հրեշտակ, բայց այն գոյություն ունի, նա Ալֆին է...

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել