Դեպքը տեղի է ունեցել ամերիկյան Կետի քաղաքում: Այս նյութը կարդալով, դուք էլ ավելի ուշադիր կլինեք սնունդ ընտրելու հարցում, հատկապես երեխաների համար, քանի որ դրանց մեջ կարող են շատ վտանգավոր բաներ լինել, նույնիսկ, եթե ոչ ոք հատուկ չի ցանկացել վնասել որևէ մեկին…

Եվ այսպես, Ջոն Գրեյվիս անունով մի տղամարդ, խանութից գնել է գազավորված ըմպելիք իր 3-ամյա թոռնիկի համար: Փոքրիկը մի փոքր խմեց և փակեց հյութը: Որոշ ժամանակ անց նրանք նորից բացեցին ըմպելիքի շիշը և այնտեղ սատկած կրծող կենդանի հայտնաբերեցին…
Տղային անմիջապես մանկաբույժի մոտ տարան՝ արյան անալիզ հանձնելու: Չնայած փոքրիկը իրեն շատ լավ էր զգում, սակայն մայրիկն անհանգստանում էր նրա համար:

Խանութի ներկայացուցիչն ասել է, որ իրենք գազավորված ըմպելիքը ստանում են արդեն փաթեթավորված վիճակում, և եթե շշի մեջ առնետ է եղել, այն կարող է այնտեղ հայտնված լինել միայն գործարանում, որտեղ արտադրում են այդ ըմպելիքը:
Ինչ վերաբերվում է այդ ըմպելիքն արտադրող ընկերության տնօրեններին, ապա նրանք պնդում են, որ արտադրությունն ամբողջությամբ ավտոմատացված է և ամեն ինչ մեծ արագության տակ է կատարվում: Այդ պատճառով էլ նրանք ուղղակի անհնար են համարում՝ շշի մեջ առնետի հայտնվելը:

Բայց ահա սննդի անվտանգության մասնագետներից մեկը պնդում է, որ շշի մեջ առնետի հայտնվելը շատ հնարավոր է: Ըստ նրա խոսքերի, առնետներն ունակ են ներս մտնել նույնիսկ հինգ կոպեկանոց մետաղադրամի չափ ունեցող անցքից:
Ամեն դեպքում, մենք ցանկանում ենք հիշեցնել ձեզ, որ պետք է շատ ուշադիր լինել մթերք ընտրելիս, հատկապես եթե դրանք նախատեսված են երեխաների համար:



