Մի օր 24-ամյա ուսանողուհի Էյմի Կոուպլենդն իր ընկերների հետ գնացել էր գետափ՝ հետաքրքրիր ժամանակ անցկացնելու: Այնտեղ նրանք մի հին պարան էին գտել և որոշել էին ադրենալին մտցնել իրենց զգացողությունների մեջ՝ այդ պարանից ջուրը ցատկելով: Արդյո՞ք Էյմին կարող էր մտածել, որ այդ որոշումն ընդմիշտ կփոխի իր կյանքը:

Աղջիկը վայր է ընկել մեծ բարձրությունից քարի վրա և շատ լուրջ վնասել է ոտքը: Բժիշկները 22 կար են տվել և տուն են ուղարկել աղջկան: Բայց մի քանի օր անց աղջիկը ինչ-որ տարօրինակ բան է զգացել և վերադարձել է հիվանդանոց: Նեկրոտիկ ֆասցիիտ. նման ախտորոշում են արել բժիշկները և աղջկան ուղարկել են վերակենդանացման բաժին…

Դա շատ հազվադեպ հիվանդություն է, այն շատ դժվար է հայտնաբերել վաղ շրջանում և այն կապված է այսպես կոչված «մսակեր մանրէների» գործունեության հետ: Երբ աղջիկը դիմել էր բժիշկներին, ֆասցիիտն արդեն հասցրել էր վնասել անել աղջկա մաշկն ու ներքին օրգանները: Էյմիի կյանքը փրկելու համար՝ բժիշկները ստիպված են եղել անդամահատել բոլոր չորս վերջույթները. Երկու ձեռքերը՝ արմունկից ներքև, աջ ոտքը՝ ծունկից ներքև և ձախ ոտքը՝ գրեթե ամբողջությամբ:

Դա տեղի է ունեցել չորս տարի առաջ, հիմա Էյմին 28 տարեկան է: Վերջերս նա սոցցանցերից մեկում հրապարակել է վարդագույն բիկինիով մի լուսանկար, որն անմիջապես տարածվել է ողջ համացանցով մեկ: Եվ այդ ամենն այն պատճառով է եղել, որ աղջիկը չի ընկել դեպրեսիայի մեջ և կարողացել է հաղթահարել դժբախտությանը:

Աղջիկը ստիպված է եղել հարմարվել նոր կյանքին և նոր պայմաններին: Նա վերականգնողական կուրսերի է մասնակցել, և պետությունը հոգ է տարել նրա մասին՝ տրամադրելով ձեռքի նորագույն պրոթեզներ, ինչը նրան հնարավորություն է տվել ինքնուրույն զբաղվել առօրյա գործերով: Էյմին ինքնուրույն է ուտելիք պատրաստում և տան հոգսերը հոգում: Ուրիշների օգնության կարիքը նա չունի:

Նա հաղթահարել է իր ընկերոջ հետ բաժանումը, ով փախել է դժբախտության մեջ ընկած աղջկանից: Այդ ժամանակ Էյմին դարձել է հաշմանդամների իրավունքների պաշտպան և սոցիալական աշխատանք ոլորտում մագիստրոսի աստիճան է ստացել:

Իսկ բոլորովին վերջերս էլ նա սիրահարվել է մի երիտասարդի, ով ընդունում է Էյմիին այնպիսին, ինչպիսին նա կա:

Վերջերս՝ Պուերտո Ռիկոյում հանգստանալիս, Էյմին որոշել է հանել իր բոլոր պրոթեզները՝ գեղեցիկ ֆոտոսեսիայի համար, և ցույց է տվել ողջ աշխարհին իր անդամահատված ձեռքերն ու ոտքերը… և գեղեցիկ ժպիտը:




