Tert.am-ը գրում է.
Խորվաթիայի հավաքականի ավագ Դարիո Սրնան պատրաստ է Եվրոպայի առաջնության խմբային փուլ Չեխիայի դեմ մրցավեճում խաղադաշտ դուրս գալ, չնայած նրան, որ հունիսի 12-ին մահացել է նրա հայրը: Դա տեղի է ունեցել Խորվաթիա – Թուրքիա հանդիպման (1:0) ժամանակ:
34-ամյա պաշտպանն այդ լուրն իմանալուց հետո լքել էր բալկանյան թիմի ճամբարը, որպեսզի մասնակցի թաղման արարողությանը, սակայն հետո վերադարձել է Ֆրանսիա:
«Սա ծանր պահ է իմ ու ընտանիքիս համար: Նրանց հետ զրուցելուց հետո որոշեցի վերադառնալ Ֆրանսիա: Հայրս ամեն ինչ ներդրել է իմ կարիերայիս համար, և եթե նա չլիներ, ես այստեղ չէի հայտնվի: Պետք է ուժեղ լինեմ և ուշադրությունս կենտրոնացնեմ նրա վրա, ինչ առջևում սպասում է ինձ»,- Սրնայի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/16/arm/2052363
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել