Facebook-Spy-updatec_comAraratnews.am-ը գրում է.

Հինգ տարի անց տեքստային հրապարակումները կանհետանան Facebook-ից` փոխարինվելով տեսագրությամբ: Այդպիսի կանխատեսում է արել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում Facebook-ի փոխնախագահ Նիկոլա Մենդելսոնը:

Ամենաազդեցիկ կանանց միջազգային գագաթնաժողովում ելույթի ժամանակ նա նշել է, որ տեսանյութը սոցիալական ցանցում ստացել է մեծ հանրահայտություն, քան ինչ-որ մեկը կենթադրեր: 2015 թվականի ընթացքում հոլովակների ամենօրյա դիտումները մեկ միլիարդից հասել են ութի, իսկ Facebook-ի բջջային ծրագրից օգտատերերը օրական դիտում են 100 միլիոն ժամ տեսանյութ:

Ընդ որում` կենդանի հոլովակները ստանում են տաս անգամ ավելի շատ մեկնաբանություններ, քան նախկինում: Կայքում տեղադրված տեքստերի քանակը շարունակում է նվազել:
Այդպիսով հինգ տարի անց բոլոր նորությունները սոցցանցում կազմված կլինեն տեսանյութերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել