Panorama.am-ը գրում է.

Հայաստանցի հեռուստադիտողների մի ստվար զանգված, ովքեր մինչ այս ամսական վճարի դիմաց օգտվել են կաբելային հեռուստատեսությունից, այսօր զրկված են Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերին ռուսական ալիքներով հետևելու հնարավորությունից: Մի քանի խաղ ռուս մեկնաբաների մատուցմամբ նայելուց հետո այսօր ֆուտբոլասերների միակ հույսը խաղերի ցուցադրման բացառիկ հնարավորություն ձեռք բերած Հանրային հեռուստաընկերությունն է:

Արդյունքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս օրերին գերիշխող են ոչ թե հավաքականների հանդիպումների ընթացքի, խաղի արդյունքների վերաբերյալ քննարկումները, այլ՝ մեկնաբաների խոսքից մեջբերումներն ու դրանց վերաբերյալ գնահատականները:

Panorama.am-ը հատուկ այս թեմայի շուրջ զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ում խոսքով՝ այս իրավիճակում խախտվում են սպառողների շահերը:

«Իրականում խնդիրը շատ ավելի արմատական է, քան առաջին հայացքից թվում է: Առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչու ունենք ոչ հայկական մեկնաբանմամբ ֆուտբոլ նայելու այդքան մեծ պահանջարկ: Ուշագրավ է, որ ռուսական մեկնաբանությամբ ֆուտբոլ նայելու ցանկություն ունեն նաև այն մարդիկ, ովքեր առավոտից իրիկուն հակառուսական քարոզ են իրականացնում Հայաստանում»,-ասաց Պիպոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել