Սուսաննա Պետրոսյանը՝ նոր տեսահոլովակի և ամուսնության մասինLife.panorama.am-ը գրում է.

Երեկ երգչուհի Սուսաննա Պետրոսյանն ու Նիկ Եգիբյանը հանդիսատեսի դատին են հանձնել իրենց «Հայրենիք» զուգերգը:

Այս տեսահոլովակին հատկապես Սուսաննայի երկրպագուները երկար էին սպասել, քանի որ երգչուհին արդեն բավական ժամանակ էր, ինչ տեսահոլովակի տեսքով նոր աշխատանք չէր ներկայացրել:

Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է Նիկ Եգիբյանի հետ համագործակցության ու առաջիկա անելիքների մասին:

«Առաջարկը եղավ Նիկի կողմից ու ես էլ մեծ սիրով համաձայնեցի, ի դեպ՝ եւս մեկ անգամ ուզում եմ Նիկին հայտնել շնորհակալությունս, որ հենց ինձ է առաջարկել համագործակցել: Նիկի հետ աշխատելն ինձ համար շատ հեշտ է, քանի որ նա ունի բարձր երաժշտական ճաշակ: «Հայրենիք» երգի հեղինակն է Սամվել Ծովակը, այս երգը առաջին անգամ լսեցի «Պրեմիերա 2» նախագծի ժամանակ, ու պետք է ասեմ, որ լսելուն պես շատ հուզվեցի, սակայն այնպես ստացվեց, որ մրցույթի շրջանակում ես այլ երգ ընտրեցի, իսկ այն կատարեց Սուրեն Առուստամյանը: Միաժամանակ, թե նախագծի շրջանակում, թե ավելի ուշ, ես ու Նիկը անընդհատ քննարկում էինք ու հայտնում մեր հիացմունքը այս երգի հանդեպ: Իսկ արդեն վերջերս մեզ հնարավորություն ընձեռվեց զուգերգով ներկայացնել այս երգը,- պատմեց Սուսաննան ու շարունակեց.

«Ուրախ եմ, որ Նիկը երգի գործիքավորումն այնպես է կառուցել, որ շատերը գլխի անգամ չեն ընկել, որ սա արդեն լսված երգ է: Պետք է շեշտեմ նաեւ, որ այս երգի տեսահոլովակն էլ իրականցվել է շատ մտերմիկ միջավայրում, կարելի է ասել, որ սա ընկերական աշխատանք է եւ իր մեջ ոչ մի կոմերցիոն երանգ չունի»:

Սուսաննա Պետրոսյանի խոսքով՝ մի աշխատանք ունի, որը շուտով կհանձնի իր հանդիսատեսի դատին.

«Արդեն երկար ժամանակ է, ինչ մի երգ ունեմ, որի թողարկումն անընդհատ ուշանում է, բայց այն շուտով տեսահոլովակի տեսքով կներկայացնեմ իմ հանդիսատեսին, քանի որ այն իսկապես շատ գեղեցիկ երգ է»,- նկատեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել