Մինչև հիմա չեմ հավատում, թե ինչպես կարողացա դա հաղթահարել. Անի Խաչիկյանը նոր աշխատանք ունիLife.panorama.am-ը գրում է.

«ATV» հեռուստաալիքն  առավոտյան նոր հաղորդում ունի.

«IԱռավոտ»՝ այսպես է կոչվում նոր հաղորդումը, որը կվարեն հաղորդավար, պրոդյուսեր Հովհաննես Թովմասյանն ու դերասանուհի Անի Խաչիկյանը:

Life.panorama.am-ը հաղորդման մանրամասների, որպես հաղորդավարուհի ներկայանալու դժվարությունների և նոր աշխատանքային միջավայրի մասին խոսել է Անի Խաչիկյանի հետ:

-Անի, դուք հեռուստադիտողին ավելի շատ ծանոթ եք գեղարվեստական ֆիլմերից, հեռուստասերիալներից, իսկ հիմա արդեն կներկայանաք որպես հաղորդավարուհի. Կպատմե՞ք առաջարկի և այն ընդունելու՝ Ձեր որոշման մասին:

-Վերջերս «ATV»-ի կողմից ստացա հաղորդումը վարելու առաջարկն ու սիրով ընդունեցի, թեպետ պետք է նշեմ նաև, որ համաձայնվելը մի փորք բարդ էր, քանի որ այս ոլորտում փորձ չունեմ, մտավախություն ունեի՝ կկարողանամ արդյոք, թե ոչ, բայց ինչպես եթերային երկու օրերը փաստեցին, այս փորձությունն էլ կարելի է հաղթահարել և նոր փորձառություն ձեռք բերել:

-Անի, առավոտյան հաղորդում վարելը յուրահատուկ նշանակություն ունի. կարծես թե տվյալ հաղորդումների հաղորդավարների միջոցով է շատերի օրը սկսվում, իսկ մարդկանց բարձր տրամադրություն և օրվա լավ մեկնարկ հաղորդելն այնքան էլ հեշտ գործ չէ, ինչպե՞ս եք գլուխ բերում:

-Իրականում այս ոլորտը բավականին բարդ ու պատասխանատու է, բայց միևնույն ժամանակ, շատ հաճելի: Ինչպես նշեցիք՝ նաև ինձնով է սկսվում մարդկանց օրը, իսկ եթե ես հնարավորություն ունեմ այդ օրը, այդ պահին հեռուստադիտողին դրական էներգիա փոխանցել, ապա դա արդեն մեծ բան է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել