«Խմեք այս հրաշք հեղուկը և կնիհարեք անգամ քնած ժամանակ», «Կերեք միայն այս մթերքը 1 ամիս շարունակ, և արդյունքը կաեցնի ձեզ»...Ֆեյսբուքի և կայքերի լրահոսում ամենից հաճախ հանդիպող գրառումներն ու հոդվածները նիհարելու եղանակների մասին են: Ավելորդ քաշից ազատվելու և սլացիկ կազմվածք ունենալու մոլուցքն արդեն հիվանդության է վերածվում, աղջիկները տառապում են սովամահությունների, հնդկաձավարի դիետայի և իմբրով թեյերի ձեռքը: Իսկ նիհարելու եղանակների մասին նրանք լսում են հարևանից, բարեկամուհուց կամ իմանաում կայքերի հոդվածների մեկնաբանություններում ծավալվող քննարկումներից: Մինչդեռ ամբողջ աշխարհում այդ խնդիրը լուծելու համար կան հատուկ մասնագետ սննդաբաններ, ովքեր ամեն մեկի համար իր առողջական և ֆիզիկական վիճակին համապատասխան սննդակարգ են կազմում:
Հայաստանում սննդաբաններ կան, բայց նրանց ծառայություններից քչերն են օգտվում: Մենք գերադասում ենք այստեղից ու այտեղից լսածը կիրառել:
BlogNews.am-ը որոշել է հավաքել դիետաների ու նիհարելու խնդիրների մասին համացանցում ամենից հաճախ քննարկվող հարցերն ու դրանց վերաբերյալ մասնագետից պատասխաններ ստանալ: Մեր զրուցակիցն է սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը:
Որքանո՞վ են ճշմարտամոտ «Խմեք այս հեղուկն ու կնիհարեք 4 օրում», «կերեք սա օրը 2 անգամ և կնիհարեք» և սրա նման այլ պնդումները:
Վ.Պ. Երբ մարդիկ դիետաներ են պահում, միանգամից նիհարում են երկու շաբաթում 7 կգ, դա նշանակում է, որ նրանք կորցրել են 3-4 կգ ճարպ, մնացածը հեղուկի և մկանային զանգվածի կորուստ է։ Հետագայում այդ ծավալը կարող է արագ վերադառնալ և փոխարինվել նախկինից էլ ավել ճարպով։ Ուստի խորհուրդ չի տրվում նիհարել ամսական 3-5 կգ–ից ավելի։ Դա «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» սահմանումն է: Եվ օրգանիզմը դրանից ավել ճարպ քայքայել պարզապես ի վիճակի չէ: Բացի դա քաշի շատ արագ իջեցումը անվտանգ լինել չի կարող լինել: Այն ուժեղ սթրես է օրգանիզմի համար, և հետևանքները կարող են շատ ծանր լինել: Կնոջ մոտ քաշի արագ կորստից կարող է նույնիսկ դաշտանային ցիկլը վերանալ: Քաշի արագ կորուստ ապահովող դիետաները հյուծող են: Մարդը օրվա մեջ սննդի միջոցով պետք է ստանա իր օրգանիզմին անհրաշեշտ բոլոր վիտամինները, սպիտակուցները, ճարպերն ու ածխաջրերը:
Ասում են «մեկ մթերքի» դիետան ամենաարդյունավետն է: Օրինակ, կարելի՞ է մեկ շաբաթ միայն հնդկաձավար և մածուն ուտել, որքանո՞վ է դա անվտանգ:
Վ.Պ. Մարդը պետք է իր քաշին տարին 365 օր, ոչ թե մեկ շաբաթ հնդկաձավար ուտելով: Պետք է փոխել կենսաձևը, ճիշտ սնվել, անպայման նախաճաշել, լավ քնել և կառավարել սթրեսները: Դա իհարկե միանգամից կախարդական փայտիկով չի արվում, պետք է աստիճանաբար հասնել դրան: Եվ հնդկաձավարն ամենևին էլ կապ չունի այս ամենի հետ:

Օրվա մեջ կա՞ն հատուկ ժամեր, երբ կարելի է քաղցրավենիք և միրգ ուտել, որ դա չվերածվի ավելորդ կիլոգրամների:
Վ.Պ. Քաղցրավենիքը օրվա օր ժամին էլ ուտես, վնաս է առողջությանը: Շաքարը ուտելու ժամ գոյություն չունի, այն պետք է բացառել: Իսկ միրգը կամ ընդհանրապես հում ամեն բան ցանկալի է ուտել օրվա առաջին կեսին: Դա քաշի հետ այնքան էլ կապ չունի, որքան առողջության և նյութափոխանակության:
Դաշտանային ցիկլից առաջ 1-2 կգ քաշի ավելացում է նկատվում, ինչի՞ հետ է դա կապված:
Վ.Պ. Նախադաշտանային սինդրոմի կամ ուղղակի դաշտանի ժամանակ բնականաբար նկատվում է քաշի ավելացում: Դա տեղի է ունենում ջրի և գազի կուտակման հետևանքով և դա բնական երևույթ է, ահնանգստանալ պետք չէ:Այդ օրերին ցանկալի է սնվել ածխաջրերով հարուստ(մեղր, խաղող, խնձոր, բրինձ և այլն) սննդով:
Ասում են`նիհարելն ավելի հեշտ է, քան քաշը բարձրացնելը: Ճի՞ շտ է, որ քաշի ավելացմանն ուղված դիետաներն ավելի բարդ են:
Վ.Պ. Ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց քաշը և իջացնելու, և բարձրացնելու դեպքում էլ նույն խորհուրդներն են: Ինչպես քաշն իջեցնելու համար ենք խորհուրդ տալիս ռեժիմով սնվել, անպայման նախաճաշել, հետևել քնի ժամերին, դանդաղ, երկար ծամել, շաքարը բացառել և այլն, նույնն էլ խորհուրդ ենք տալիս մարդկանց, ովքեր քաշի ավելացման խնդիր ունեն:
Կարելի՞ է ամբողջությամբ հրաժարվել հացամթերքից:
Վ.Պ. Հացահատիկների խումբը սննդային անհրաժեշտ խմբերից մեկն է, որը օրվա ընթացքում պետք է անպայման օգտագործել: Խոսքը վերաբերվում է ամբողջական հացահատիկին, այսինքն թեփով այլյուրց հացին, բրնձի տեսակներին, հնդկաձավարին և այլն: Հացահատիկների խումբը բացառելը սննդակարգը դարձնում է ոչ բալանսավորված և օրգանիզմը չի ստանում իրեն անհրաժեշտ սննդամթերքների մի խումբը: Պարզապես պետք է ճիշտ ընտրություն կատարել: Հացահատիկների անհրաժեշտ քանակը պետք չէ ստանալ սպիտակ հացից և կասկածելի ներկանյութերով ներկված հացերից:
Ի՞նչ արժե Հայաստանում սննդաբանի ծառայություններից օգտվելը:
Նախ պետք է ճշտել սննդաբանը բժիշկ է, ինչ մասնագիտական և աշխատանքային փորձ ունի: Մարդու համար սննդակարգ մշակելը բավականին բարդ և պատասխանատու գործ է: Որովհետև ընդամենը մեկ բաղադրիչի սխալը նտրությունը կամ ոչ ճիշտ չափաբաժինը կարող է օգուտի փոխարեն վնասել մարդուն: Դժբախտաբար Բժշկական համալսարանը չունի բժիշկ-սննդաբանի մասնագիտացում:Սննդակարգի ընտրությունն ու կազմումը կարող է արժենալ 30-50.000 դրամ: Բայց սննդաբանը չի կարող հարյուր տոկոսանոց արդյունք երաշխավորել, եթե մարդը չփոխի իր ապրելակերպը և չհրաժարվի վնասակար սովորություններից:
Պատրաստեց` Անի Հակոբյանը



