Panorama.am-ը գրում է.

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի  Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ (18,7 կմ)  և Լանջիկ-Գյումրի (27,5  կմ) ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների մեկնարկը կազդարարվի  հունիսի 17-ին՝ Երևան-Գյումրի մայրուղու Լանջիկ համայնքի մոտ։  Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ,  այն կնշանավորվի հիմնարկեքի արարողությամբ՝ կառուցվելիք ճանապարհի հիմքում  խորհրդանշական պարկուճի տեղադրմամբ։

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր  ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխան 560 կմ ընդհանուր երկարությամբ  Մեղրի-Երևան-Բավրա վտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ՝  կրճատելով այն շուրջ 90 կմ-ով և հասցնելով մինչև 470 կմ-ի։

Ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով: Այն բաժանված է առանձին տրանշերի, որոնց շրջանակում կնքվել են վարկային առանձին  պայմանագրեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել