Panorama.am-ը գրում է.
«Երբեք ստրկամտությունը չի եղել ապահովության երաշխիք: Չեմ կարծում, որ հայկական համայնքը դառնում է ավելի ապահով, երբ որ նա չի բարձրացնում ճշմարտությունը: երբեք դա չի եղել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհաննես Թումանյանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ խոսելով Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մասին, ով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումից հետո Աթեշյանը այդ փաստի առնչությամբ ափսոսանքով լի նամակ էր հղել Էրդողանին:
Ըստ նրա, հաճախակի են փորձում անձնական հետաքրքրություններն արդարացնել ազգի շահերով, ազգի պահպանման շահերով:
«Եթե խորն ես փորում, տեսնում ես, որ կան բիզնես հետաքրքրություններ, համապատասխան բարեեցություն, համապաասխան կապեր վերնախավի հետ, ոչ թե մտավախություն հայկական համայնքի անվտանգության համար: Միայն ու միայն բարձրաձայնելով քո իրավունքները, ճշմարտությունը՝ կարող ես ապահովել քո անվտանգությունը»,- ասաց Ռ.Բաբայանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



