Հայտնի մարդ լինելն ունի իր առավելություններն ու իհարկե թերությունները: Բոլորի ուշադրության կենտրոնում լինելը պահանջում է միշտ խնամված և ոճային տեսք ունենալ: Բայց միշտ չէ, որ հայտնիները կարողանում են ապահովել իրենց արտաքին տեսք: Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը այն եզակիներից է շոուբիզնեսում, ում գրեթե հնարավոր չէ հիշել գեղեցիկ հագնված և խնամված: Նրա  նայելիս՝ տպավորություն է ստեղծվում, որ նա ինչ-որ հետամնաց պետությունից է, որտեղ տեղյակ չեն վերջին տարիների նորաձևության տենդենցներից: Նրա զգեստապահարանը Մալաթիայի տոնավաճառային տեսք ունի: Հագուստների վրա առկա են բազմատիվ ավելորդ դետալներ, որոնք էժանացնում են կերպարը: Չմոռանանք նշել, նրա սերը «ծիգրովկա» կոչվող նախշի նկատմաբ, ինչը բացարձակ չի համապատասխաում իր տարիքին և դիրքին:  Այս ամենի հետ մեկտեղ անհնար է չնկատել նրա էժանագին դիմահարդարումը, ինչն ամբողջովին փչացնում է ընդհանուր արտաքին տեսքը: Նրա դեմքին քսված տոնային քսուքը այնքան վատ է մաշկի հետ համատեղվում, որ նրա դեմքն ասես կոսմետոլոգի շուտափույթ օգնության կարիք ունի: Ավելորդ չէր լինի նաև վերանայել մազերի գույնը: Դերասանուհին ճիշտ որոշում կկայացնի, եթե դիմի ոճաբանի օգնությանը և արտաքին գեղեցիկ դիմագծերը գրագետ համատեղի հագուստերի և մնացյալի հետ:

7

64321

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել