ՀՅԴ-ն երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու Է համամասնական ցուցակով, որը գլխավորելու է «Գյամրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, դաշնակցական Աշոտ Կուրղինյանը։

Այլ որևէ կուսակցություն այս պահի դրությամբ դեռ չի հրապարակել Գյումրիում իր թեկնածուի անունը։

ՀՅԴ թեկնածու Աշոտ Կուրղինյանը երեկ պատասխանել է մեր հարցերին։

 

-  Պարոն Կուրղինյան, «Գյումրու մոր և մանկան ավստոիական հիվանդանոցի» գործադիր տնօրենն եք, գլխավոր բժիշկը, վիրաբույժ։ Ի՞նչ է լինելու ձեր աշխատանքի հետ։

 

-  Գլխավոր բժիշկ դժվար թե շարունակեմ լինել, բայց դա իմ մասնագիտությունն է, մինչև կյանքի վերջ իմ մեջ կմնա։ Բոլոր բժիշկների ճակատին գրված է, որ նրանք մինչև կյանքի վերջ բժիշկ են։

 

-  Դժվար չէ՝ թողնել մասնագիտությանը։ Ի՞նչն Է ձեզ գրավել քաղաքապետի թեկնածու լինելու առաջարկի մեջ։

 

-   Կուսակցական ընկերների աոաջարկը մեկ, երկրորդ, որ ես որպես բժիշկ ինձ նաև այդտեղ եմ տեսնում։ Շատ դժվար է հրաժարվել սիրած աշխատանքից։ Դա իմ ամենացավոտ հարցն է։ Ես վիրաբույժ եմ, դա չի նշանակում, որ Գյումրիում բոլոր մոտեցումներս վիրաբուժական են լինելու, բայց էս վերջերս առիթ եմ ունեցել ասելու, ցանկացած վիրահատությունից առաջ որևէ երաշխիք չկա. թե ինչպիսի ավարտ կունենա վիրահատությունը։ Եթե վիրաբույժը նախքան վիրահատական սրահ մտնելը մտածի, որ Երաշխիք չկա, վիրաբույժ չի լինի։ Ես գիտեմ, որ քաղաքական պայքար է, գիտակցում եմ, որ ցանկացած անակնկալ լինելու է, բայց ես եթե հիմիկվանից այդ մասին մտածեմ, ավելի լավ է չմտնեմ պայքարի մեջ։ Ես ինքս ինձ հավատացրել եմ, որ լինելու եմ հաղթողը։

 

-    Փաստորեն ձեր շանսերը բարձր եք գնահատում։

 

-  Շատ մեծ եմ գնահատում իմ հաղթելու հնարավորությունը։ Ես երբեք որևէ մեկին չեմ ուզում երևալ որպես թեկնածու, որն ուղղակի  մասնակցում  է   մասնակցելու համար:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել