Հազիվ ուզում էի գնայի քնեի, Մենուա Հարությունյանը քնահարամ արեց։ Ըստ նրա` ամենալավ բանը, որը պիտի անի Պարույր Հայրիկյանը, դա, մեջբերեմ «զոհի իրեն հանուն մեր ՊԵՏՈւԹՅԱՆ և հանի իր թեկնածությունը` թույլ չտալով, որպեսզի մեր ՊԵՏՈւԹՅԱՆ վարկանիշը տուժի»: Միայն մի բան ասեմ. նա հավակնում է դառնալ պատգամավոր մի կուսակցությունից, որն ամբողջ օրն այսօր խոսեց նրա մասին, որ հարձակումը քաղաքական ենթատեքստ ունի, ու այն ոչ թե Հայրիկյանի, այլ պետության, պետականության դեմ էր։ Ու եթե Մենուան խորհուրդ է տալիս, որ պետության հանդեպ իրականացված բռնության պայմաններում Հայրիկյանը «զոհ գնա», իսկ փաստացի՝ հանձնվի, ապա նա խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությանը հանձնվել ինչ–որ տականքին։ Կապ չունի՝ ներսի, թե դրսի տականքին։ Ինչպիսի ցեղակրոնություն է, չէ՞։ Մենակ մի բան ասեմ՝ հուսով եմ՝ այլ աշխարհ չկա, ու Նժդեհը չի տեսնում՝ ինչեր են ասում ու անում իր գաղափարակիցները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել