Կա մի միջոց դեռ ռուս արքաների ժամանակներից եկած: Արդյունքը գրեթե անմիջապես տեսանելի, նկատելի է լինում: Շաբաթը երկու պրոցեդուրան բավական է, որպեսզի մեկ ամիս անց հիանաք ձեր ձիգ և հարթ մաշկով:
Քացախը՝ ցելյուլիտի դեմ

Նիհարելու համար խնձորի քացախը տարբեր ձև են օգտագործում. Վաննաներ, մերսումենրը շատ արդյունավետ են: Բանը նրանում է, որ քացախի մեջ կան մրգային թթուներ, որոնց շնորհիվ լավանում է նյութափոխանակությունը պրոբլեմատիկ հատվածներում: Քացախը հալեցնում է ճարպերը և դուրս է բերում օրգանիզմից:
Առաջարկում ենք հակացելյուլիտային թաղանթապատում խմորով, որի բաղադրության մեջ մտնում է խնձորի քացախը:
Բաղադրիչներ
- 0,5 բաժակ խնձորի քացախ
- 0,5 բաժակ մեղր
- 0,5 բաժակ ալյուր
- Սննդային թաղանթ
Օգտագործման եղանակը
1 Նշված բաղադրիչներով խմոր պատրաստեք:
2 Մաքրեք մաշկը, նախքան այս հրաշագործ միջոցը քսելը:
3 Քսեք ստացված խմորը բրոբլեմատիկ հատվածներին, հետո փաթաթեք սննդային թաղանթով: Թողեք այդպես մեկ ժամ, հետո լվացեք տաք ջրով և խոնավեցնող կրեմ քսեք:
Մի անհանգստացեք, եթե քացախը թեթև ծակծկոց առաջացնի, դա միայն հաստատում է այդ միջոցի ուժեղ ազդեցությունը: Այս պրոցեդուրայի արդյունքը ձեզ անպայման կգոհացնի:



