Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի` հունիսի 15-ին, Սպիտակ տանն ընդունել է Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լամային: Այս մասին հաղորդում է  Корреспондент-ը` վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին:

Ինչպես նշվում է, հանդիպումը փակ է անցկացվել, զրույցի մանրամասները չեն հաղորդվում:

Սպիտակ տանը ընդգծել են, որ նախագահ Օբաման, ամենից առաջ, շնորհակալություն է հայտնել Դալայ լամային Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած զանգվածային սպանության առթիվ հայտնած ցավակցության համար:   

Հիշեցնենք, որ Օռլանդոյի գիշերային կումբներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 50 մարդ էր մահացել, 53-ը վիրավորվել էին:

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել