Որդուս անունը որոշել է կինս՝ Քրիստինան, ես էլ դեմ չեղա. Նարեկ Բավեյան

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը երգիչ-դերասան Նարեկ Բավեյանի հետ ընդամենը օրեր առաջ է զրուցել, որի ընթացքում վերջինս հայտնեց, որ արդեն ամեն օր  է սպասում առաջնեկի լույս աշխարհ գալուն: Եվ ահա մեր զրույցի հենց հաջորդ օրը՝ հունիսի 12-ին, Նարեկը հայրիկ դարձավ, իսկ այսօր նորաթուխ հայրիկը մեզ հետ կիսվել է իր երջանկությամբ ու մեկ ակնթարթում տեղի ունեցած կյանքի շրջադարձային փոփոխությամբ:

«Երջանկությունս ու զգացողություններս հաստատ չեմ կարող նկարագրել, քանի որ կարծես թե ուրիշ մարդ դարձած լինեմ. մի քանի ժամում փոխվեց ամեն ինչ՝  կյանքը, շրջապատող գույներն ու մարդիկ»,- նշեց Նարեկ Բավեյանն ու պատմեց որդու ծննդյան լուրի ու նրա հետ առաջին հանդիպման մասին.

«Բնականաբար՝ ես էլ բոլոր պապաների նման ծննդատան սպասրահում անհամբեր սպասում էի բժշկի զանգին եւ այդքան երկար թվացող ժամերից հետո վերջապես բժշկից զանգ ստացա, ով ասաց, որ կարող եմ արդեն բարձրանալ վերեւ, իսկ դա նշանակում էր՝ ամեն ինչ ավարտվեց ու ես այլեւս հայրիկ դարձա: Առաջին հանդիպումն անպատմելի է, ինչը ես կյանքում երբեք չեմ մոռանա. Հիմա շատ երջանիկ եմ՝ ընտանիքս լիարժեք դարձավ: Ի դեպ՝ միշտ վախեցել եմ նորածիններին գրկել, անգամ մոտ չեմ գնացել, բայց իմ բալիկին տեսնելուն պես անմիջապես առանց վախերի գրկեցի ու հիմա էլ բաց չեմ թողնում»:

Նարեկ Բավեյանը խոստովանեց, որ մինչ բալիկի ծնվելը արդեն իր կյանքում որոշ փոփոխություններ է նկատել՝ ավելի հասուն, կշռադատված ու նպատակասլաց է դարձել, հիմա էլ վստահ է՝ մեծ ու շրջադարձային փոփոխթյուններն այսուհետ ամեն օր ավելի ակնառու կլինեն.

«Հիմա մի փոքր խառնաշփոթային իրավիճակ է ներսումս, բայց իհարկե, գնալով ավելի շատ կզգամ ու ավելի լավ կգիտակցեմ հայր դառնալու կարեւորությունն ու դրանից բխող հետեւանքները»,- նկատեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել