Araratnews.am-ը գրում է.
Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չորս տարվա ընթացքում կհանգեցնի մոտ 30 մլրդ ֆունտ (42,2 մլրդ դոլար) լրացուցիչ բյուջետային ծախսերի, գրում է Guardian պարբերականը:
Նախարարը նշել է, որ Brexit-ի արդյունքում բրիտանական կառավարությունը ստիպած կլինի ոչ ժողովրդական քայլերի դիմել, օրինակ բարձրացնել եկամտահարկը, բենզինի և ալկոհոլի ակցիզային հարկը: Պաշտոնյաները ստիպված կլինեն կրճատել սոցիալական ծրագրերի, կրթության և առողջապահության ֆինանսավորումը բյուջեից: Նշվում է, որ կարող են նվազեցվել նաև ռազմական ծախսերը:
Բրիտանական պարբերականը գրում է, որ ֆինանսների նախարարը մտադիր է պաշտոնական ելույթ ունենալ և հասարակությանը հասցնել այն միտքը, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է ավելի մեծ բացասական հետևանքներ ունենալ, քան թվում է առաջին հայացքից:
Հիշեցնենք, որ ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու մասին հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին:



