Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ում զենքի թույլտվության համար դիմած այն անձինք, ովքեր նշված են ահաբեկիչների հետ կապերի մեջ կասկածյալների ցուցակում, 2015 թվականին դա ստացել են 91 տոկոս դեպքերում: Այդ մասին հայտնել Է CNN-ը՝ վկայակոչելով պաշտոնական փաստաթղթեր:

ԱՄՆ-ի Վերահսկիչ գլխավոր վարչության նորացված հաշվետվության համաձայն՝ հրազեն ունենալու թույլտվության համար այն անձանց ցուցակից, որոնք ԱՄՆ-ի իշխանությունների հսկողության ներքո են գտնվում ահաբեկիչների հետ ենթադրյալ կապերի պատճառով, դիմել է 244 մարդ: Թույլտվություն են ստացել նրանցից 223-ը:

Հեռուստաալիքը նշում Է, որ զենքի թույտվությունների ստացման այդ նույն վարկանիշը պահպանվել Է 2004 թվականից, երբ ահաբեկիչների հետ պոտենցիալ կապեր ունեցող 2477 հոգուց, որոնք համապատասխան հայտ են ներկայացրել, այն չեն ստացել սոսկ 212-ը:

Ինչպես պարզաբանում Է CNN-ը, մեխանիիզմ, որը հնարավորություն կընձեռեր ցուցակի մարդկանց արգելել զենք ունենալու թույլտվություն ստանալը, այսօրվա դրությամբ գոյություն չունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել